Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել ռազմագերիների վերաբերյալ քննարկումներ, որը նախաձեռնել էր վերջերս ստեղծված անկախ պատգամավորների խումբը։ Հիմնական զեկուցողն Արթիկի նախկին քաղաքապետ Բորիս Ավագյանն էր, ում անունը վերջերս շատ է շոշափվում։ Նա հայտնի դարձավ, երբ հայտարարեց, թե բրիտանական Thе Halo trust-ը, որն Արցախում գործում է 1995 թվականից, ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Ավագյանը, պարզվում է, Արցախի նախագահի ներկայացուցիչն է գերիների հարցով և Արցախի ԱԻ նախարարի տեղակալը ռուս խաղաղապահների հետ համագործակցության գծով։ Այնուհետև ռուսական ԶԼՄ-ներում ի հայտ եկան տեղեկություններ, որ Ավագյանը, ով ձերբակալվել էր Սանկտ-Պետերբուրգում ինչ-որ հանցագործության համար, հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից և ուղարկվել Հայաստան։
Քննարկումների ժամանակ Ավագյանը մեղադրել է հայ պատգամավորներին այն բանի համար, որ նրանք ռազմագերիների հարազատներին ուղարկել են Ռուսաստանի դեսպանատուն: Միևնույն ժամանակ, Ավագյանը հայտարարել է, որ եթե գերիներին չվերադարձնեն, ապա հարազատները կկատարեն քայլեր, որոնք կարող են սարսափեցնել Ադրբեջանի բնակչությանը:
Միայն քննարկումների ժամանակ հայտնի դարձավ, որ Ավագյանն ազատվել է ինչպես Արթիկի փոխքաղաքապետի, այնպես էլ Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի և ԱԻ փոխնախարարի պաշտոններից։ Թե ինչպես է նա հայտնվել խորհրդարանում և ով է նրան լիազորել զբաղվել ռազմագերիների հարցով, պարզ չէ։ Խորհրդարանում ասում են, որ քննարկմանը ելույթ ունենալու նախաձեռնությունը հենց Ավագյանինն է:
Այս պատմությունը ցուցադրում է Հայաստանում տոտալ քաոսը, որը ստեղծվել է Հայաստանում ապաշնորհ կառավարման և պատերազմից հետո ռուսական ուղիղ կառավարման հաստատման արդյունքում։
Ո՞վ է Հայաստանում որոշում կայացնում այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին է ռազմագերիների խնդիրը: Կան արդյոք Հայաստանում մարմիններ և անձինք, ովքեր պատասխանատու են այս հարցի համար։ Եվ ինչու են խորհրդարանական քննարկումներին կանչել մի մարդու, ով մեղադրվում է օտար հետախուզական ծառայությունների համար աշխատելու մեջ։
Ռազմագերիների հարցը կարող է խթան դառնալ տարածաշրջանում շատ հարցերի լուծման համար։ Ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ ռազմագերիներին մաս-մաս վերադարձնելով, Ալիևն իր համար ճանապարհ է բացում դեպի Շուշի։ Ռուս փորձագետները պնդում են, որ գերիների հարցը լուծելուց հետո Հայաստանը կարող է համաձայնվել Ադրբեջանի ԵՏՄ և ՀԱՊԿ անդամակցությանը։ Կան նաև տեղեկություններ, որ գերիների դիմաց Ադրբեջանը պահանջում է ականապատված տարածքների քարտեզները։ Բացի դրանից, դատարկ ինքնաթիռի պատմությունը քիչ էր մնում հանգեցներ բունտերի․ գերիների հարազատները պաշարել էին Պաշտպանության նախարարությունը, իսկ աշխատակիցները ստիպված էին ուղղաթիռով տարհանվել:
Պարզվում է, խորհրդարանը չի կարողանում հրավիրել մեկին, ով կարող է տեղեկություններ հայտնել ռազմագերիների մասին, և ստիպված է լինում բավարարվել կասկածելի անձնավորություններով։
Ո՞վ է զբաղվում այդ հարցով, գեներալ Մուրադո՞վը։ Ընդհանրապես, կապ ունի՞ Հայաստանը գերիների հարցի հետ։