Հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, ով գլխավորում է ուկրաինական ՈՒԴԱՌ (Բարեփոխումների ուկրաինական ժողովրդական դաշինք) կուսակցությունը, նպատակադրվել է պայքարել 2015 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ:

Ինչպես հայտնում է Համաշխարհային բռնցքամարտի խորհուրդի կայքը, այս մասին Կլիչկոն հայտարարել է կազմակերպության ղեկավար Խոսե Սուլեյմանի հետ հանդիպման ժամանակ:

Համաձայն Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացրած սոցհարցումների Վիտալի Կլիչկոյի օգտին կքվեարկեին ընտրողների 15.9 %-ը, իսկ գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի օգտին ընտրողների 14.3 %-ը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն: