Կառավարական առանձնատան մոտ վիճակը լարվեց, ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց եւ քաշքշուկ սկսվեց այն բանից հետո երբ ակցիայի մասնակիցները հավկիթներ շպրտեցին կառավարական առանձնատան ուղղությամբ:
Ոստիկանները արագ մտան բազմության մեջ, որպեսզի բերման ենթարկեն հավկիթները նետողներին, հավաքվածները փորձեցին թույլ չտալ, որ բերման ենթարկեն մարդկանց, ինչի հետեւանքով սկսվեց քաշքշուկը: Կարմիր բերետավորներին, այդուհանդերձ, ոմանց մտցնել ոստիկանական մեքենա: Հավաքվածները շրջապատեցիւն ոստիկանական մեքենան եւ պահանջում էին ազատ արձակել ներսում գտնվողներին: Սակայն ոստիկանական մեքենան կարողացավ դուրս գալ տարածքից:
Նշենք, որ քաշքշուկի ժամանակ այդ տարածքով անցնող մեքենաները ազդանշաններով աջակցություն էին հայտնում հավաքված քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ կառավարական առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիան տեղի ունեցավ ի աջակցություն սյունեցիների, ում Փաշինյանը սպառնացել էր պատժել: