Գազպրոմի մաքուր եկամուտը Ռուսաստանի հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն հունվար-հունիս ամիսներին 34.7%-ով անկում է ապրել և կազմել է 250.143 մլրդ ռուբլի: Այս մասին նշվում է կազմակերպության կիսամյակային հաշվետվության մեջ:

Առաջին կիսամյակում հոլդինգի եկամուտը աճել է 5.2 %-ով և կազմել է 1.92 տրիլիոն ռուբլի:

Համախառն շահույթը նվազել է 2 %-ով և կազմել 984.832 մլրդ ռուբլի, իսկ վաճառքից ստցված շահույթը նվազել է 12.9 %-ով` կազմելով 477.978 մլրդ ռուբլի, շահույթը մինչև հարկումը` 30.6%-ով` կազմելով 348.538 մլրդ ռուբլի:

Գազպրոմի երկարաժամկետ պարտավորությունները հունիսի 30-ի տվյալներով աճել են 993.166 մլրդ ռուբլուց 1.19 տրիլիոն ռուբլու:

Կարճաժամկետ պարտավորությունները նույն ժամանակաշրջանի տվյալներով բարձրացել է 1.159 տրիլիոն ռուբլուց 1.273 տրիլիոն ռուբլու:

Հիշեցնենք, որ Գազպրոմը դարձել է «Կիրգիզգազի» բաժնետոմսերի պետական փաթեթի սեփականատեր: Մոսկվայում Ռուսաստանի և Ղրղստանի միջև համաձայնագիր է ստորագրվել վերջինիս տարածքում գազի տեղափոխման, բաշխման և վաճառքի ոլորտում համագործակցության մասին: