«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 11-ին նորընծա ընդդիմադիր գործիչ՝ «Երրորդ ուժ» կուսակցության ղեկավար Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) բառացիորեն հայտարարեց․ «44 օրվա ընթացքում մենք կհասնենք իշխանության հրաժարականին»։ Թովմասյանի խոստացած ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 24-ին, իսկ իշխանությունը կարծես թե մտադիր չէ մինչ այդ հրաժարական ներկայացնել։ Իսկ ինքը՝ Արտակ Թովմասյանը, արդեն հայտնվել է պրոիշխանական դաշտում։
Իշխանական մեր աղբյուրները նաև հավաստիացնում են, որ Նիկոլ Փաշինյանի ձևական հրաժարականն էլ կլինի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո։ Ավելին, երեկ մեզ անգամ լուրեր հասան, որ Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի և չեղարկի ընտրությունները։ Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է»:
Մանրամասները՝ թերթի համարում: