Ջաբրայիլի զորամասի շտաբի պետ Արթուր Հակոբյանը սեպտեմբերի 27-ից մասնակցում էր պատերազմին։ Նա նահատակվել էր հոկտեմբերի 5-ին, սակայն աճյունը հարազատների է հանձնվել երեկ՝ ապրիլի 21-ին։ Այսօր նրա հոգեհանգիստն էր։
«Հոկտեմբերի 4-ի առավոտյան մենք առաջադրանքով շարժվեցինք դիրքերից և ընկանք շրջափակման մեջ մի ամբողջ օր։ Ինքը, երբ իմացել էր դա, վիլիսով շարժվել էր դեպի զորամաս, ու այդ պահին կրակել էին ավտոմեքենայի վրա։
Մենք շրջափակումից դուրս եկանք և իմացանք, որ Արթուրը զոհվել է։ Բայց չկարողացանք իրեն դուրա բերել, հակառակորդն առաջ էր գալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Հակոբյանի մարտական ընկերը՝ Նշան Աբրահամյանը։
Փոխգնդապետ Հակոբյանը պարտաճանաչ ու խստապահանջ հրամանատար էր, որին զինվորները և ենթակա սպաները մեծագույն հարգանքով էին վերաբերվում։
«Ամսի 3-ին՝ մեր վերջին հանդիպմանը մենք առանձնազրույց ունեցանք։ Առաջին անգամ ես իրեն տեսա հուզված։ Նա կանխատեսում էր և իր մահը, և պատերազմի ելքը։
Ինձ ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ գիտեմ՝ ուժեղ ես, վերջին պահին հանկարծ գերի չընկնես։ Ինձ հերոս ընկեր պետք չէ, բայց գերի էլ պետք չէ»,- նշեց Նշան Աբրահամյանը։
Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 23-ին, Գառնիում։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					