Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ ապրիլի 24-ին առավոտյան այցելեցին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նրանք ծաղկեպսակներ է դրել հուշահամալիրին:

Պետության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պաշտգամավորներ, դեսպաններ, ԶՈՒ գխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, այլ պաշտոնյաներ:


Նշենք, որ վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։