Conde Nast գեղեցկության ամսագրի լրագրող Աննա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր անձնագրում հայկական ազգանուն ունենալու պատճառով:
Սակայն իրականում Աննա Սահակյանը հայ չէ և կրում է նախկին ամուսնու ազգանունը:
Ահա թե ինչ է գրում ռուս լրագրողը Facebook-ի իր էջում Ադրբեջանի օդանավակայնում տեղի ունեցած դեպքի մասին:
«Գիտեք ինչն է ամոթալի: Այն հանգամանքը, որ ես այս մարդկանց փորձում էի բացատրել, որ ծագումով ես ռուս եմ: Ես հպարտանում եմ իմ ազգանվամբ, մի ժամանակ ես փոխել եմ իմ ազգանունը սիրով և եթե ես ստիպված լինեմ մեկ անգամ էլ փոխել, ապա միայն մեծ սեր գտնելու դեպքում:
Այո ես ափսոսում եմ, որ հուզվեցի նրանց առաջ, այլ չասեցի նրանց սա և հպարտ հեռացա: Եթե ճիշտն եք ուզում իմանալ դա հոգնածությունից էր: Ես ազգայնական չեմ դառնա և չեմ սկսի ատել Ադրբեջանը, սակայն միթե հասկանալի չէ, որ մենք բոլորս Աստծու առաջ հավասար ենք և մինչև չներենք մեկը մյուսիս, մեզ համար երջանկություն չի լինի: Ես արդեն վաղուց ռուս չեմ , տղայիս հետ, որը կիսով հայ է և տարբեր ազգերի տղամարդկանց հետ նախկին սիրավեպերով: Այո ես հիմա ինձ շատ վատ եմ զգում և ոչ թե այն պատճառով, որ ստիպված եմ հետ թռնել, այլ ուղղակի ամեն ինչ կուտակվել է: Շնորհակալություն Աերոֆլոտի ուղեկցորդուհիներին, ովքեր ինձ նստացրեցին ինքնաթիռի բիզնես դասում և հյուրասիրեցին գինի:
Սակայն այժմ ես լավ եմ հասկանում, թե ինչ են ապրում մարդիկ, երբ նրանց ծաղրում են ազգային պատկանելիության համար, թեկուզև ես արտաքսումը թեթև ձևով վերապրեցի: Եվ ես հասկանում եմ, որ ընդամենը հազար ընկեր ունեմ, որոնք կարող են տարածել այս գրառումս և շատ կարևոր խոսքերը . Մի դատեք մարդկանց իրենց ազգային պատկանելիությամբ : Ես ճիշտ է լսել էի, որ այդպիսի բան հնարավոր է պատահի, սակայն հավատալ դրան չէի կարողանում: Հնարավոր է իմ այս խոսքերը կհասնեն Իլհամ Ալիևին, ում նկարը կախված է իր իսկ անունը կրող օդանավակայանի մաքսային ծառայության տնօրենի սենյակում, ով ինձ առաջարկում էր թեյ, սակայն այդպես էլ թույլ չտվեց ինձ մուտք գործել պետություն և առաջարկեց փոխել ազգանունս և կրկին այցելել երկիր:
Որոշ մարդիկ կարծում են, որ ամբողջ այս աղմուկը կապված է Պուտինի այցի հետ, սակայն պարոն Ալիև տղամարդ դարձեք և հեղափոխություն կատարեք հայ ազգի հետ հարաբերություններում: Եվ գիտեք ինչն է ամենազավեշտալին, որ ես իսկապես ուզում էի տեսնել Բաքուն և զբոսնել հին քաղաքի փողոցներում, իսկ դրա փոխարեն տեսա ընդամենը ծովի մի կտոր օդանավից: Եվ եթե իմ ընկերների մեջ կան ադրբեջանցիներ, ապա հուսով եմ, որ ձեզ համար նույնպես ամոթալի է»: