ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է աշխարհաքաղաքական անշրջելի գործընթացներ խթանել, եթե Երևանը գործի` ելնելով ազգային շահերից։ Ցեղասպանության խնդիրը ուղիղ կապված է Արցախյան հարցի հետ։


Ամերիկայի հայ ազգային կոմիտեն «հույս ունի համագործակցել Բայդենի գրասենյակի հետ, վերջինիս հայտարարությունը տարածաշրջանում ԱՄՆ վարած քաղաքականության արմատական վերաբեռնման ուղղելու համար», նշել է կոմիտեի նախագահ Րաֆֆի Համբարյանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ ԱՄՆ քաղաքականության համար «առաջնահերթ համարվի Արցախի գոյատևումը, Հայաստանի անվտանգությունը և տարածաշրջանում արդար ու ամուր խաղաղությունը, հիմնված Հայոց ցեղասպանության հարցի արդար լուծման վրա»։


Գարեգին Բ կաթողիկոսը Ջո Բայդենին ուղղված նամակում ընգծել է, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը ունի հատուկ կարևորություն, «հաշվի առնելով բարբարոսական պատերազմը, որը 2020 թվականին նախաձեռնել է Ադրբեջանը Արցախի դեմ, նույն Թուրքիայի աջակցությամբ»։


Նիկոլ Փաշինյանը Բայդենի հայտարարությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներոմ։ Նիկոլ Փաշինյանը ընգծել է, որ կարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակներում», ասվում է հաղորդագրության մեջ։

2020 թվականի աշնանը Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձեւեր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Ապրիլի 24-ին Երևան ժամանած Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լարշեն ընգծել է, որ Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը իրենց համար ավելին է, քան պարզապես փաստաթուղթ։ «Այս փաստաթուղթը լծակ է, որի օգնությամբ բանակցությունները կբերեն ամուր խաղաղության», ասել է Լարշեն։

Պատմությունը ցույց է տալիս, որ անկախության և ինքնիշխանության ճանաչումը դեռ անվտանգության երաշխիք չէ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե միթե ժամանակը չէ, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը։ «Եթե չեմ սխալվում, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը», ավելացրել է պետքարտուղարը։

Արդյոք Փաշինյանն ու Մակրոնը խոսել են Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին։ Եվ արդյոք Մակրոնը խորհուրդ է տվել Արցախը նախ ճանաչել Հայաստանի խորհրդարանում։


Ապրիլի 25-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 24-ին կայացած հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ Պուտինը ցուցադրաբար չի հիշատակել հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը հրաժարական է տվել և հայտարարել հունիսի 20-ի ընտրությունների մասին, ըստ որի՝ Հայաստանի խորհրդարանը ցրվելու է։ Արդյոք հրաժարականի պատճառներից մեկը Պուտինի «խորհուրդն է»՝ Հայաստանի խորհրդարանում չքննարկել Արցախի ճանաչման հարցը «ԱՄՆ տարածաշրջան վերադառնալու» և Ֆրանսիայի ակտիվացման ֆոնին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/26/637190/