Թուրքիան պետք է դուրս բերի ամերիկյան զորքը Ինջիրլիք ավիաբազայից, հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։


2020 թվականի սեպտեմբերի վերջին հայտնվել էին տեղեկություններ, որ ԱՄՆ մտադիր է իր զորքը թուրքական Ինջիրլիք բազայից տեղափոխել Կրետե կղզի։

Դեռ 2016 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից մի քանիսը հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի դատարան ՝ պահանջելով վերադարձնել իրենց հողերը, որոնց վրա տեղակայված է Ինջիրլիք ավիաբազան Թուրքիայում։ Ալեքս Բաքալյանը, Անահիտ Հարությունյանը և Ռիտա Մաթեսյանը պահանջում են իրենց վերադարձնել հողերը, որտեղ տեղակայված է ռազմաբազան, և հարակից տարածքները ՝ ընդհանուր 122 ակր։

Եվս 13 հայ կարող է միանալ հայցին, և այս դեպքում դատարանում վիճարկվելու է բազայի ամբողջ տարածքը, որտեղ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ եղել են գյուղացիական տնտեսություններ, տներ, գյուղի դպրոց և եկեղեցի, գրում էր բրիտանական Ինդիփենդենթը 2016 թվականին։ Ինջիրլիքում կային նաև թզի այգիներ, և տարածքի անվանումը կապված է դրա հետ։

Մինչ այդ, Ալեքս Բաքալյանը արդեն դիմել էր Կալիֆորնիայի դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության, սակայն դատարանը գործը համարել էր քաղաքական և մերժել այն։ ԱՄՆ դատարանները չէին ընդունում հայերի հայցերը, որովհետև ԱՄՆ չէր ճանաչել Ցեղասպանությունը։ Այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը ճանաչել է Հայերի ցեղասպանությունը, դատարանները արդեն պարտավոր են ընդունել սա ոչ թե որպես քաղաքական հարց, այլ որպես փաստացի կատարված իրողություն։

Եթե Ադանայի մոտ գտնվող «թզի այգիների» ժառանգները կարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը, ապա այդ տարածքները կարող են վարձակալության տալ իսկական տերերի ժառանգները։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/25/637135/