Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի դիմումը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի նույն ինքը` «Բուռնաշ»-ի դեմ արդեն ստացվել է ՀՔԾ-ում և գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին «Փաստինֆո»-ին  տեղեկացրեց  ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը  ոստիկանությունում  հաղորդում էր ներկայացրել, որ  ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը  սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: