ՀՀ քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ ինքն ամեն ամիս 500-1000 դրամ է վճարում կուսակցությանը՝ որպես անդամավճար:

Սա, իհարկե, բավականին համեստ թիվ է, քանի որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը (ՀՀ բնապահպանության ներկայիս նախարարը), ստիպված եղավ ՕԵԿ-ական տարիներին կուսակցության ողջ գրասենյակը կառուցել: Հետևաբար, ինչո՞ւ անդամագրվեցիք ՕԵԿ-ին:

«Ժողովուրդ»-ի այս հարցին էլ Թադևոսյանը պատասխանել է. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վաղուց եմ ճանաչում, ընկերական հարաբերություններ ունենալով՝ կիսել եմ նրա գաղա­փարական մոտեցումները, սակայն, իմ աշխատանքային առանձնահատկությունից ելնելով, հարկային, մաքսա­յին մարմիններում աշխատանք, Վերահսկիչ պալատ, ՕԵԿ-ին անդամակցել եմ 2011 թվականից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում: