«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, օգոստոսի 12-ին՝ ժամը 19-ին, Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Արեգ բիզնես» ՍՊԸ-ին պատկանող խանութից չհրկիզվող պահարան են գողացել, որտեղ եղել է 4 միլիոն դրամ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են այս տեղեկությունը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: