Դերասանուհի Շողեր Թովմասյանն Ինստագրամյան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին, եւ դերասանուհուց կրկին հետաքրքրվել են նրա ու ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի հարաբերությունների մասին։ Անդրադառնալով հարցերից մեկին՝ Շողերը նաեւ նշել է՝ իր ամենամեծ սերը Ալեքսանդրն է՝ իր ու Գրիշայի որդին։
«Ե՞րբ եք բաժանվելու» հարցին Շողերն արձագանքել է. «Երբեք»։ Հետեւորդներից մեկը հարցրել է՝ արդյոք դերասանուհու կարծիքով՝ սեր գոյություն ունի։ «Անպայման: Սերն անծայրածիր է՝ կյանք, բնություն, երեխա, սիրած անձնավորություն, հոբբի, աշխատանք ու շատ-շատ բաներ: Իմ ամենամեծ ու իսկական սերն Ալեքսանդրն է»,- նշել է երիտասարդ մայրիկը։