Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշարի՝ New In Chess Classic-ի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը հայ գրոսմայստերը 2:1 հաշվով հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին, որից ուժեղ էր գտնվել նաև նախօրեին (3:1):


Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը, որը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար, երկրորդը՝ 15 հազար, երրորդը՝ 8500: