Գլենդելում յոթ հայ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են հազարավոր զոհերի վարկային քարտի զեղծարարության մեջ: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը` հղում կատարելով ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին:
Ձերբակալվածները` Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եգոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը, Էմիլ Մորկուսը և Կարինե Բաբայանը, ստեղծել են քարտ սքիմմինգ մեխանիզմներ, որոնք օգտագործվել են զոհի բանկային հաշվի տեղեկությունները գողանալու համար: Նրանք նաև ստեղծել են վարկային քարտեր, որոնք ապակոդավորվել են զոհերի հաշվահամարի տեղեկություններով, իսկ այնուհետև այդ քարտերով գնել են գազ և վերավաճառել բեռանտարի վարորդներին:
Ինչպես նշել է Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Սաթլսը հնարավոր է այս համակարգով գողերը հարյուր հազարովոր դոլար են գողացել զոհերից:
Գլենդելում, Սան Ֆերնանդոյում և Լոս Անջելեսում կատարված հետախուզության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է ատրճանակներ, վարկային քարտեր, տնային պայմաններում ստեղծված քարտ սքիմմինգ մեխանիզմներ, համակարգչային սարքավորումներ և երկու բեռնատար, որը օգտագործվել է գազը պահելու համար: Ոստիկանները նաև հայտնաբերել են 60.000 կանխիկ դոլար:
Քարտ սքիմմինգ մեխանիզմները տեղադրված են եղել գազի պոմպակայաններում և երբ զոհը փորձել է գազ գնել, ավազակները գողացել են նրա բանկային հաշվեհամարի տեղեկությունները :
Ոստիկանությունը դեռևս որոնում է Հրաչ Կեյոյին, Վաչիկ Բաբայանին և Յեզգաթյանին, ովքեր ձերբակալության պահին տանը չեն եղել:
Ձերբակալվել է նաև Վաչիկ Բաբայանի կինը Կարինե Բաբայանը, որի պայուսակի մեջ ոստիկանները հայտնաբերել են ապակոդավորված քարտեր: