Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը Գաբալայի օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը, շրջանի գործադիր իշխանության ղեկավար Սաբուհի Աբդուլաևը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Բաղիրովը և Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում Իսմայիլ Ալպեր Ջոշգուն:

Գյուլի` Ադրբեջան այցելության նպատակը Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդի Գաբալայի գագաթնաժողովին մասնակցելն է, որը իր աշխատանքները սկսելու է օգոստոսի 16-ին:

 Գյուլին ուղեկցում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը և այլ պաշտոնատար անձինք:

Նշենք, որ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 վականին: Նրա կազմի մեջ մտնում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան: