ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Կոնգրեսում, ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ, սակայն, հակամարտության դեպքում սպառնացել է Մոսկվային «հետևանքներով»: The National Interest-ը գտնում է, որ սա Պուտինին ուղղված ԱՄՆ նախագահի «վերջին նախազգուշացումն էր»:


«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անբարյացակամ հայտարարությունները Մոսկվային և Պեկինին դրդում են պարտադրված դաշինքի, որի հետ դիմակայությունն աղետ կլինի Վաշինգտոնի համար»,-գրում է պարբերականը։

Հոդվածագիրը նաև ընդգծել է՝ քանի որ Վաշինգտոնը պատրաստվում է Մոսկվայի և Պեկինի հետ արժեքների դիմակայության քաղաքականության, ապա չպետք է անտեսի ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունու հետ կապված հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերը: