«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հատուկ նիստում վարչապետի չընտրության քվեարկության բավականին ուշագրավ պատկեր գրանցվեց։ Թեեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» որոշել է ձեռնպահ քվեարկել, որպեսզի Փաշինյանը չընտրվի վարչապետի պաշտոնում, որը խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ նախապայմանն է, սակայն քվեարկության արդյունքն այսպիսին էր․ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ։
Պարզվեց՝ «Իմ քայլից» Նարեկ Ղահրամանյանը, որը մինչ պատգամավոր դառնալը Սյունիքի փոխմարզպետն էր, կա՛մ լավ չէր ընկալել պարզ հանձնարարականը, կա՛մ չի ուզում խորհրդարանն արձակվի, կա՛մ էլ Փաշինյանին իր անհուն սերն է ուզում ցուցադրել։
«Դեմ»-երն էլ Արման Բաբաջանյանը, Բաբկեն Թունյանն ու «Առաքելությունից» Եղիշե Սողոմոնյանն էին։ Սակայն ուշագրավն այն է, որ թեեւ ԱԺ նախագահը արձանագրված ցուցանիշների մասին ամբիոնից հայտարարեց, ապա փակեց նիստը, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում չընտրության արդյունքները սխալ էին՝ 78 ձեռնպահ, 2 դեմ, իսկ լրացումների բաժնում խմբագրել էին, որ Ղահրամանյանն ու Թունյանը ձեռնպահ են։ Իմքայլականների պես քվեարկեց նաեւ ԲՀԿ-ից պոկված Սերգեյ Բագրատյանը, ով հնարավոր է հայտնվի իշխանության ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում