Ճապոնիայում այս ամառվա սկզբից սաստիկ շոգերի պատճառով արդեն 103 մարդ է մահացել: Ավելի քան 40,000 մարդ հայտնվել է հիվանդանոցներում: Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը` հղում կատարելով Ճապոնիայի կենտրոնական հրշեջային վարչությունը, որը այստեղ կատորում է ԱԻՆ-ի գործառույթները:
Ավելի վաղ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը արդեն հայտարարել է, որ այս տարվա հուլիսը ամենաշոգ եղանակն է գրանցվել երկրում եղանակային դիտակումների ամբողջ պատմության ընթացքում:Այս շաբաթվա ընթացքում ևս Ճապոնիայում արձանագրվել է պատմական մաքսիմում ջերմություն: Քոչի նավահանգստային քաղաքում ջերմաստիճանը սանդղակը ցույց է տվել 41 աստիճան:
Ճապոնիայում մահացածների և տուժածների մեծ մասը 60 տարեկանից մեծ մարդիկ են: