Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»:
Բուքմեյքերական գրասենյակներն Արքայական ակումբի հաղթանակը միջինը գնահատում են 3.40 գործակցով, անգլիացիներինը՝ 2.20, իսկ ոչ ոքին՝ 3.30:
«Չելսի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին Լոնդոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ֆրանսիական ՊՍԺ-ին: