«Առավոտ» թերթի հետ զրույցում, պատասխանելով կուսակցություն ստեղծելու առաջին նախագահի նախաձեռնությանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանն ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, երբ ասում էր, որ մեծ է ու չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իր այդ հայտնի հարցազրույցից քիչ անց շարունակում է հարցազրույցներ տալ եւ քաղաքական օրակարգ է փորձում նետել նոր կուսակցության ստեղծման գաղափարը:

Ակնհայտ է, ինքն էլ խոստովանեց, որ իր` նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության եւ քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել: Ասել էր, որ երիտասարդները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, կարծում եմ` ինքն էլ պետք է թողներ, որ երիտասարդները մտքեր ծնեին: Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»,- մեջբերում է «Առավոտը»։։