ԱՄՆ նախկին պաշտոնյաները չեն բացառում, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Նրանք նաև hավանական են համարում այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են Իսլանդիան, Սլովենիան կամ Ադրբեջանը, գրում է Politico-ն:
«Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Վաշինգթոնի, այնպես էլ Մոսկվայի հետ, սակայն Բայդենի՝ այնտեղ մեկնելու շանսերը մեծ չեն։ Պատճառներից մեկը անցյալ տարվա պատերազմն է։
Բայդենի այցը Բաքու, ամենայն հավանականությամբ, կվիրավորի Հայաստանին»,- գրում է թերթը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Պուտինին առաջարկել է այս տարվա ամռանը բարձր մակարդակով հանդիպում անցկացնել՝ երկկողմ հարաբերություններում առկա հարցերը քննարկելու համար: