Համացանցում հայտնվել է Էմինեմի  «Survival» նոր երգը: Երգի պրեմիերան տեղի է ունեցել Call of Duty: Ghosts խաղին նվիրված տեսանյութում, իսկ այնուհետև տեղադրվել է ռեփերի պաշտոնական կայքում և Shady Records լեյբլի էջում:

Survival-ը հնչելու է Call of Duty: Ghosts շուտերուն, ինչպես նաև մտնելու է Էմինեմի հաջորդ թվով ութերորդ ալբոմի մեջ: Դեռևս ոչ նոր ալբոմի անունը և ոչ էլ դրա թողարկման տարեթիվը չի նշվում: Ենթադրվում է, որ ձայնաերիզը վաճառքի դուրս կբերվի 2013 թվականին: Փետրվարին այս մասին ասել է Shady Records-ի նախագահ Փոլ Ռոզենբերգը: Բացի դա 2012 թվականի աշանը ռեփերի կայքում վաճառվում էին բեյսբոլկա(գլխարկ),որոնց վրա նշված էր Էմինեմի նշանավոր ալբոմների տարեթվերը, դրանց վրա նշված էր նաև 2013 թիվը:

Նախորդ ալբոմը Recovery անվամբ Էմինեմը բաց է թողել 2010 թվականին: Ալբոմը կարողացել է գլխավորել բրիտանական ալբոմային հիթ-շքերթը, Billboard-200-ը և այլ երկրների հիթ շքերթներ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: