Ադրբեջանցի երգիչ Էլթոն Հուսեինալիևը հայկական երգ է երգել: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Տեղեկատվության համաձայն համացանցում հայտնվել է «Բալա» երգի համատեղ ձայնագրությունը, որը կատարում է Հուսեինալիևը հայ երգիչ Վաշե Ամարյանի հետ:
Պետք է նշել, որ ժողովրդական արտիստ Բիլիանտ Դադաշովան Facebook-ի իր էջում երգը մեկնաբանել է որպես «Հիանալի կատարում, բրավո»:
Ինչպես նշել է անձամբ ադրբեջանցի երգիչը Vesti.az գործակալությանը, այս ստեղծագործությունը նա կատարել է Դաղստանյան հարսանիքի ժամանակ:
«Փեսան ինձ տրամադրել է պատրաստի «մինուս» տարբերակը և երգի բառերը և խնդրել է կատարել իրենց պատվին: Իմ պրոդյուսեր Անար Մադաթովը մի քիչ փոխել է երգի տեքստը: Ես մտածեցի, որ դա դաղստանյան երգ է : Մանրուքների մեջ չէի խորանալու: Ես չեմ հավատում, որ դա հայկական երգ է : Ընդ որում Բրիլլիանտ Դադաշևան նույնպես հավանել է երգը: Նա ասել է, որ այն գեղեցիկ երգ է և անգամ իմ կատարումը ձայնագրել է բջջային հեռախոսով»,- նշել է երգիչը: