Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը: Նրա 13 մասնակիցները անցած տարվա ընթացքում աշխատել են ընդհանուր առմամբ 268 մլն դոլար:

Ցուցակը գլխավորում է շոտլանդացի Քելվին Հարիսը: Միայն մի քանի տարվա ընթացքում նա անցել է Բրիտանիայի հեռավար արվարձաններում սովորական անհայտ վաճառողից հայտնի էլեկտրոնային երաժիշտ դառնալու ճանապարհ: Հարիսի եկամուտը 2012 թվականի հունիսից 2013 թվականի հունիսը ընկած ժամանակաշրջանում կազմել է 46 մլն դոլար:

Երիտասարդ երաժիշտը կարողացել է առաջին հորիզոնականը խլել դիջեյ մշակույթի մեջ հայտնի Tiesto-ին: Հոլանդացին, ում կատարումները տարբեր երկրներում հավաքում է բազմահազարանոց երկրպագուներ, աշխատել է առաջատարից 14 մլն դոլար ավելի քիչ: Վարկանիշային աղյուսակում լավագույն եռյակը սահմանափակում է մեկ այլ հայտնի դիջեյ ֆրանսիացի Դավիդ Գետան: Նրա եկամուտը կազմել է 30 մլն դոլար:

Եկամոտները գնահատելիս Forbes-ը հաշվի է առել դիջեյների հոնորարները կենդանի կատարումների ժամանակ, նրանց ձայնաերիզներից ստացված եկամուտները, բրենդային ատրիբուտներ: Տեղեկատվությունը հավաքվել է Songkick, Pollstar, RIAA տվյալների, ինչպես նաև փրոմոութերներ, մենեջերների, իրավաբանների և անձամբ դիջեյների հարցումների հիման վրա: