Յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո-Սպրինգս քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով։ Այս մասին հայտնում է KKTV-ն։ Ըստ իրավապահների հայտնած տեղեկությունների, հրաձգությունը տեղի է ունեցել անվավոր տնակների կայանատեղիում։ Տնակներից մեկում երեկույթ է տեղի ունեցել։ Տոնել են տարեդարձ։ Տարեդարձը նշելու համար եկած են եղել հոբելյարի հարազատները եւ զավակները։


Հրազենային կրակը բացել է մասնակից աղջիկներից մեկի ընկերը, ով այնուհետեւ ինքնասպան է եղել։ Երբ ժամանել են ոստիկանները, միայն կարողացել են հայտնաբերել վեց զոհվածների եւ մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորի, որը այնուհետեւ մահացել է արդեն հիվանդանոցում։ Բարեբախտաբար երեխաները, որոնք նույնպես տարեդարձի տոնակատարությանը ներկա են եղել, չեն տուժել։