Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նշենք, որ 1947 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քլեմենթ Էթլին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը Բրիտանական Հնդկաստանին ամբողջական անկախություն կշնորհի մինչեւ 1948 թվականի հունիս: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ բանակցություններից հետո Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Լուիս մաունթբեթենը 1947-ի հունիսին ներկայացրել է Բրիտանական Հնդիաստանը երկու անկախ պետությունների (մահմեդական եւ հինդուիստական) բաժանելու պլանը: Այդ պլանի համաձայն՝ Բրիտանիայի խորհրդարանը մշակել  եւ ընդունել է Հնդկաստանի անկախության ակտը, որը արքայական հավանության է արժանացել 1947-ի հուլիսի 18-ին:

1947-ի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Հնդկաստանը դարձել է անկախ պետություն: