«Հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն, անեծք է»,- «Ֆակտոր»ժի եթերում նման կարծիք է հայտնել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վերջինը նույն հայտարարությունն արեց այսօր նաև Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ։
«Պատվով կրել ենք էդ բեռը՝ կռիվներ, ղալմաղալ, ծեծկռտուք, անհանդուրժող, ամբարտավան իշխանական ֆրակցիա, բոլորի աչքի առաջ ենք եղել, բայց անգամ այդ պարագայում չի եղել իրավիճակ, երբ ասենք՝ «Դուք թուրքի ծնունդ եք», «Դուք դավաճան, վիժվածք եք», ծեծկռտուքին նույն կերպ չենք պատասխանել։ Այսինքն՝ մենք բերել ենք նոր մշակույթ, նոր գույներ։ Պատկերացնո՞ւմ եք խորհրդարան, որտեղ երկու խումբ կա՝ կեսը Փաշինյանի ֆրակցիան է, կեսը՝ նախկին իշխանությունն է, պատկերացնո՞ւմ եք էդ դեբատը՝ «Վիժվածք-դավաճան-հողատու», էս խորհրդարա՞նն եք ուզում»,- եթերի ընթացքում ասել է Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսաանյութում: