Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: