Հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, տևելու է մինչև հունիսի 18-ը` ժամը 24:00-ն: Այս մասին ներկայացվել է ԿԸՀ այսօրվա նիստում:

Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը: Կուսակցությունների, դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: