Դեռևս 2019թ Լոս Անջելեսում կայացած Հայաստան Համահայկական հիմնադրամի կազմակերպած Տելեթոնի ժամանակ Միացյալ նահանգներում գործող LA Solar ընկերությունը, Հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ, հանձն առավ վերականգնվող էներգիայի արևային կայաններ նվիրաբերել պետական կարևոր նշանակություն ունեցող կառույցների կարիքները հոգալու համար, ինչը բերելու էր կոմունալ վճարների էական կրճատման և պետական բյուջեի խնայողության:

Արդեն 2020թ. ընթացքում LA Solar ընկերության ՀՀ–ում գործող իր մասնաճյուղ հանդիսացող SOLARA ընկերությունը, հավատարիմ մնալով արևային էներգիայի և կանաչ մշակույթի տարածման իր գաղափարին, իրականացրել է հատուկ ծրագիր, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրին նվիրաբերել է 50.31 կՎտ հզորությամբ արևային համակարգ։



Այս նախագծի համար տեղադրվել է 132 հատ LA Solar հայկական արտադրության 370 Վտ արևային ֆոտովոլտային վահանակ և 1 Solis-50K-DC արևային փոխակերպիչ։

Արևային կայանի հզորությունը 50.31 կՎտ է, իսկ տարեկան արտադրողականությունը կազմում է 79,490 կՎտ*ժ։ Այն տարեկան պետական բյուջեից խնայում է 3,395,925 դրամ։

 

Նշենք, որ SOLARA արևային կայանի աշխատանքի շնորհիվ շրջակա միջավայր տարեկան ՉԻ ԱՐՏԱՆԵՏՎՈՒՄ ավելի քան 34 տոննա CO2, ինչը մոտավորապես հավասար է 18926 նոր տնկված ծառի։

Բնության պահպանման, վտանգավոր ու թունավոր արատանետումները նվազեցնելու նպատակով SOLARA ընկերությունը արևային համակարգերի տեղադրումից բացի, ակտիվորեն նպաստում է նաև «կանաչ փոխադրամիջոցների»՝ էլեկտրական մեքենաների, ինքնագնացների, հեծանիվների և մոպեդների տարածմանն ու հանրայնացմանը։ Այս գաղափարը ավելի հանրայնացնելու և խրախուսելու նպատակով Սոլարա ընկերությունը այս տարի լայնածավալ ծրագիր Է սկսել իրագործել: Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում ընդհանուր 40 էլեկտրական լիցքավորման կայաններ է տեղադրելու, յուրաքանչյուրը կկարողանա իր էլեկտրական մեքենան անվճար լիցքավորել SOLARA կայաններում՝ ամբողջ տարին։ Դրանով իսկ խրախուսում է անցում կատարել էլեկտրական մեքենաներին։ Սոլարա՝ միասին փրկենք բնությունը։