Գորիսում այս պահին լարված իրավիճակ է։ Գորիսի մեր աղբյուրները հայտնեցին, որ գիշերը լարված է անցել Սյունիքում, ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ ու բարելավել իրենց դիրքերը Հայաստանի սահամանի հաշվին, ինչին դիմադրել են տեղացիները։

Թշնամուն, սակայն, հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ Մեզ պատմեցին, որ զինված ուժերը գրեթե ոչինչ չեն անում այնտեղ, կարելի է ասել՝ անտերություն է, ու էլի ամեն ինչ տեղի բնակիչների ու համայնքապետերի ուսերին է մնացել։


Այս պահին Սյունիքում պատրաստ սպասում են, որ հենց կապ տան՝ բարձրանան դիրքեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել Գորիսի քաղաքապետի հետ և նշված գյուղերի համայնքապետերի հետ, սակայն հեռախոսներն անջատած էին։ Ավելի ուշ կփորձենք նոր մանրամասներ իմանալ տիրող իրավիճակից։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/b2e4010e0990bbe145cb5c44b946a520