Սյունիքից շարունակում են իրարամերժ լուրեր ստացվել։ Armdaily.am-ին տեղեկություններ են հասել, որ թշնամին ռազմական բախում է սադրել և այս պահին Գորիսի վերևում մարտեր են ընթանում։ Աղբյուրը հայտնում է, որ հայկական կողմը ունի մեկ վիրավոր։
Լրատվամիջոցը նաև գրում է, որ ռուս սահմանապահները ծանր և հեռահար զինտեխնիկա են տեղափոխում Գորիս: