Հայաստանի քաղաքացին փորձել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի միջով Վրաստան մտցնել չհայտարարագրված հեռախոսներ:
Վրաստանի Եկամուտների ծառայության տվյալներով Թբիլիսի-Ստամբուլ չվերթով Վրաստան է ժամանել Հայաստանի քաղաքացի Ա.Մ-ն: Ուղեբեռի ստուգման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ապրանք, մասնավորապես iPhone 5(10 հատ) և iPhone 4s(4 հատ) բջջային հեռախոսներ:
Վրաստանի հարկային օրենսդրության 289 հոդվածի 10-րդ մասով նախատեսված խախտում կատարելու պատճառով Հայաստանի քաղաքացին տուգանվել է 13148.76 լարիով: Այս մասին փոխանցում է Грузия Online-ը: