NEWSPRESS.am-ը տեղեկություն էր ստացել, որ զինվորների շրջանում ջրից զանգվածային թունավորում էր գրանցվել Սյունիքի մարզում: Մեզ հայտնել էին շուրջ 200 թունավորվածի մասին:

Տեղեկությունը ճշտելու նպատակով մենք նախ կապ հաստատեցինք Սիսիանի քաղաքային հիվանդանոց, որտեղից հերքեցին լուրը:

Հաջորդիվ, զանգահարեցինք Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Լսելով մեր հարցը, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է զինվորների թունավորվելու մասին տեղեկությունը, հոսպիտալի աշխատակիցն ասաց, որ պետք է ճշտի, հետո միայն պատասխանի մեր հարցին:

Զրույցի շարունակությունը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով.

-Չէ, նոր ճշտեցինք ընդունարանից, որ տենց բան չկա:

-Ընդհանրապես չկա՞ նման բան:

-Դե... Ձեր ասածը փոխանցել եմ, որ 200 հոգի ջրի թունավորումով բերել են, ասեցին՝ չէ:

-Իսկ քանի՞ հոգի են:

-Իսկ քանի՞ հոգի են:

-Հա:

-Բերել են ութ-ութ զինվորներ, բայց չգիտենք էլի քանակը:

-Բայց թունավորումի՞ց, թե՞ վիրավորում ստացած:

-Հլը մեկ րոպե ընդունարանից հարցում անենք, որ քանի հոգի որ բերել են, ի՞նչ խնդրով են՝ թունավորո՞ւմ ստացած, թե՞ վիրավորում ստացած:

.... (դադար)

Ու մինչ աշխատակիցը սպասում էր, թե ինչ կպատասխանեն իրեն, կողքից լսվող ձայնն ասում էր. «Բարձրանամ պոստեր գամ»:

... (դադար)

-Ալո՞:

-Այո:

-Թունավորում վաբշե չկա, ասում ա:

-Վիրավորումից են ուրեմն տեղափոխվել...

-Դե, էդի չգիտենք, բայց թունավորումով տենց զինվոր չեն բերել էլի:

-Իսկ ե՞րբ են բերել, մոտավորապես կասեք:

-Ե՞րբ են բերել:

-Այո:

-Նորվա բերածնե՞րը:

-Ահա:

Մի ժամ կլինի արդեն:

Հ.Գ.1. Առկա է զրույցի ձայնագրությունը. այն չենք հրապարակում հոսպիտալի աշխատակցին թիրախավորելուց զերծ պահելու համար միայն:

Հ.Գ. 2: Նոր Հայաստանի ամենակապթող օլիգարխ Գռզոյին և յուր գործիք Ալեն Սիմոնյանին պատկանող Freenews.am-ին հորդորում ենք իր թղթակից հորջորջվող պաշտոնյային գնալ հոսպիտալ ու տեսնել, թե ինչու պետք է զինվորները ութ-ութ, միաժամանակ, տեղափոխվեն հոսպիտալ: Կարծում ենք՝ չեք կարծում, թե բոլորի կույրաղիքը միաժամանակ սկսել է ցավել...

Հ.Գ.3 Չէինք անի այս հրապարակումը, եթե իշխանությունները չշարունակեին լկտի սուտ տեղեկություններով կերակրել հանրությանը, ինչպես արեցին դա 44-օրյա պատերազմում, փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ:

Նյութի աղբյուր՝  newspress.am