ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ներկայացնելով Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակն ասաց, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա. «Սճ լևի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել ու բախում չկա»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել. «Մեր խնդիրն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը մնա ու լինի անձեռնմխելի ու մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ետ քաշվի ելման դիրքեր»: