Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: