ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Խոսել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:


Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես՝ պահպանել հրադադարի ռեժիմը:

Պուտինը վերահաստատել է միջնորդ լինելու պատրաստակամությունը Երևանի ու Բաքվի միջև շփումների հարցում՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման:

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին, կողմ է արտահայտվել կառուցողական երկխոսությանը, որ բոլոր տարաձայնությունները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Կողմերը խոսել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման մասին: Պայմանավորվել են տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ: