Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մոտ օրերս պատրաստվում է մեկնել ԱՄՆ:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ փորձ է արվում այցի մասին պահել հույժ գաղտնի:

Հատկանշական է, որ այնտեղ նախատեսված է Հակոբյանի այցը ոչ թե, ասենք, հայ համայնքի, այլ, ուշադրություն... հրեական, սիրիական ու սորոսական համայնքների հետ, որպեսզի տեղեկանա հետագա ծրագրերի մասին:

Դրանից զատ, մեր աղբյուրը հայտնեց, որ Հակոբյանը ոչ միայն այնտեղ տուն է ձեռք բերել, այլ նաև Միացյալ Նահանգների քաղաքացիություն, սակայն այլ անուն-ազգանունով: Քաղաքացիություն ստացել են նաև նրա երեխաները, սակայն մեզ առայժմ չի հաջողվել պարզել՝ իրե՞նց անուններով, թե՞ այլ:

Զարգացող իրադարձություններից կարելի է ենթադրել, որ Փաշինյանի ընտանիքը՝ գլխավորությամբ իբրև թե պատերազմ անցած «հրամանատար Էրատոյի», առնվազն պատրաստում է իր խաղաղ ու ապահով ապագան՝ հեռու Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և իրենց համար գլխացավանք դարձած Հայաստանից ընդհանրապես, որտեղ իրենց ֆիզիկական գոյությունն անվտանգ չեն համարում: Վկա՝ ընտանիքի բոլոր անդամների, այդ թվում՝ մինչև դպրոցահասակ դստեր՝ «ախրաննիկներով» շրջելը...

Աղբյուր՝ NEWSPRESS.am