Ադրբեջանական կողմի հետ բանակցություններն անցնում են առանց ագրեսիայի ու լարվածության: Վարդենիսի խոշորացված համայնքի վարչակազմի ղեկավար Արամ Մելքոնյանը Sputnik.Armenia-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել բանակցություններից:
«Ադրբեջանցի բանակցողներից մեկն ասաց. «Մենք հրամանի ենք սպասում: Եթե հրաման ստանանք, ապա ներողություն կխնդրենք ու հետ կքաշվենք»: … Վերին Շորժա համայնքի բնակիչներին մենք բացառապես ճշմարտությունն ենք ներկայացնում, քանի որ դիրքերը մոտ են և նրանք ինքները կարող են տեսնել և իմանալ՝ ինչ է կատարվում»,- պատմել է Մելքոնյանը:
Նա հայտնել է, որ գյուղում խուճապ չկա, բայց որոշակի լարվածություն է զգացվում: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով և անհամբերությամբ սպասում են բանակցությունների ավարտին: Դրանք այսօր կմեկնարկեն 15:00-ին: