ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, թե մեծ հույս ունի, որ բանակցային գործընթացը արդյունք կտա, և դրա արդյունքում ադրբեջանական ուժերը շուտափույթ կլքեն Սև լճի տարածքը:
Սյունիքի մարզպետ Մելքիսեթ Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրները. «Հակառակորդի սնվող ճանապարհները՝ դեպի իրենց զորք այժմ շրջափակման մեջ են: Մինչև առ էսօր կրակոցներ չեն եղել: Հանգիստ, նորմալ. ո՛չ իրանք են ուզում կրակել, ո՛չ՝ մենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բայց եթե «պահը գա, երկրապահը պատրաստ է անցնել մարտական գործողությունների»: