Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Այսօր ժամը 16: 00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է Իրանի հետ Ադրբեջանի սահմանը
Խախտողները չեն եթարկվել կանգնելու հրամանին և կրակ են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել:
Վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը մահացել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: