ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությունը պարբերաբար նորանոր դրսևորումներ է ստանում: Մե՛րթ խաղաղվում են, մե՛րթ լարվում:
Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը («Մուկ» մականունով) անհագուրդ ցանկություն ունի ՀՀ վարչապետ դառնալու, բայց մինչ օրս որևէ կերպ չի ստացվում: Ու դա չի խանգարում արդեն «երազախաբ եղած» (իր խոսքերն են) ԱԺ նախագահին, որպեսզի շարունակի աշխատել այդ ուղղությամբ՝ նպատակն արդարացնում է միջոցները նշանաբանով:
«Ժողովուրդ»-օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը այս օրերին, օգտվելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությունից (նա արձակուրդում է), կրկին անցել է գործի՝ Կառավարության շենք մտնելու գործն իրականացնելու համար: