Այսօր՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո, ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերին։

«Ենթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին»,- ասաց նա։

Փոխնախարարի պաշտոնակատարը նշեց, որ ՊՆ-ը օրական պարտադիր կերպով ներկայացնում է իրավիճակը, և պետք է բավարարվել դրանով։

«Ճանապարհ կտա՞ք։ Ինձ համար ընդունելի է, որ դուք հիմա ճանապարհ տաք և ես գնամ, որովհետև որքան էլ համառեք, ես նույն պատասխանն եմ հնչեցնելու՝ հետևեք պաշտոնական լրահոսին»,- ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել ՊՆ այսօրվա հայտարարությունը։