Տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր ժամը 12-ին Վարչական դատարանի դիմաց սկսել են մեկ այլ բողոքի ակցիա՝ այս անգամ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: 

Արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձնում հայցը գազի և էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված: 

«Անկախ ամեն ինչից ու ամենքից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը միևնույն է մենք տեր ենք լինելու մեր իրավունքներին ու կրկին անգամ դիմելու ենք դատարան, քանի որ մեր պայքարը ազնիվ է«,-նշվում է ակտիվիստների տարածած հայտարարության մեջ:

 Վերջիններս խնդրանքով դիմում են բոլոր ՀՀ քաղաքացիներին միանալ պայքարին:

 

Լուսանկարը` hetq.am