168.am-ի հավաստի տեղեկություններով` մայիսի 15-ին Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով գիշերել է Կառավարության շենքում:
«Ոստիկաններն ամբողջ գիշեր շենքի առջև ծառայություն են իրականացրել՝ հսկելով վերջինիս անդորրը: Պատճառների մասին մեր աղբյուրը չմանրամասնեց:
Վախի պատճառները հասկանալու համար փորձեցինք մտաբերել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 15-ին և դրան նախորդող օրերին:
Մայիսի 15-ին լրանում էր 3-րդ օրը, ինչ ադրբեջանցի զինվորականները հատել էին ՀՀ սահմանը, և նրանց հեռացնելու հարցում որևէ առաջընթաց չկար: Նախորդ օրն էլ Մանախ անունով հայտնի Արթուր Այվազյանն իր խմբով Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ճանապարհ էր փակել և պահանջել վերադարձնել իրենց զենքերը, որոնք հավաքել էին իրենցից: Մայիսի 15-ին Մանախը ձերբակալվել էր: Օրեր անց՝ մայիսի 17-ին, ԱԽ նիստից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»,-գրում է լրատվամիջոցը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					