ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարական կազմը մայիսի 19-ին անցկացրել է տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։
Դատելով ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից` աշխատանքներն իրականացվել են Նախիջևանի հետ սահմանի հատվածում։
ՊՆ–ն նաև հայտնում է, որ ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը, հանձնարարականներ են տրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։