«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ում որոշել էին նախընտրական ցուցակը գաղտնազերծել մայիսի 25-ին՝ ԿԸՀ ներկայացնելու նախորդ օրը, սակայն թիմում տիրող ինտրիգային վիճակը ստիպել է, որ առաջին 3 անունները հրապարակեն՝ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ ԲՀԿ կանայք շոկի մեջ են, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանը, ում անունը կարող է առհասարակ չլինել ցանկում։ Զոհրաբյանից բացի, ցուցակում թերևս չի լինի նաև Ծառուկյանի ամենամոտ ընկերը, նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը»:
Մանրամասները՝ թերթի համարում: