Սպարտակի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Championat-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ակումբում իր ադապտացիայի և բացահայտել կարմիր-սպիտակների չեմպիոնական ռազմավարության իր տեսլականը:

-Էմանուել Էմենիկեի` Ֆեներբախչե տեղափոխվելուց հետո Դուք անկեղծ հաջողություն մաղթեցիք նրան իր նոր վայրում: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն երկու կենտրոնական հարձակվողների միջև, որոնք թիմի հիմնական կազմում տեղ գրավելու համար:

- Էմենիկեն հիանալի տղա է հումորի լավ զգացումով: Մեզ մոտ իսկապես ընկերական հարաբերություններ են ստեղծվել: Ինչ վերաբերվում է մրցակցությանը, ապա մեզնից յուրաքանչյուրը իր ամբողջ ուժերն է ներդնում մարզումների ժամանակ, իսկ թե ով դուրս կգա խաղադաշտ ընդունում է միայն գլխավոր մարզիչը: Համապատասխանաբար ոչ մի նախանձի կամ խանդի մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդպես էլ ստացվում է, որ մրցակիցները կարող են լավ լեզու գտնել իրար հետ:

-Դուք երկար ժամանակ չմնացիք միակ կենտրոնական հարձակվողը Սպարտակի զինանոցում: Ի՞նչ կարող եք ասել նորեկ Լուկաս Բարրիոսի մասին:

- Վաղուց էի լսել նրա հավանական տեղափոխման մասին: Նորեկի հետ մրցակցության մասին ինչ-որ նոր բան չեմ կարող ասել : Այնպիսի թիմում, ինչպիսին Սպարտակն է պետք է միշտ լինի մրցակցություն, ինչը հանդիսանում է շարժառիթ ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ` խաղադաշտում:

- Նոր մրցաշրջանից առաջ Դուք 12-րդ խաղային համարը փոխարինեցիք 10-ով, որը նախկինում պատկանում էր Արտյոմ Ձյուբային: Այդ հարցը ինչ-որ կերպ քննարկվե՞լ է նախկին տիրոջ հետ:

- Այն բանից հետո, որ նա լքեց ակումբը, 10-րդ համարը մնաց ազատ և ես օգտվեցի այդ առիթից համարս փոխելու համար: Եթե անկեղծ ասեմ ինձ դուր չէր գալիս խաղալ 12-րդ համարի տակ: Այն անհաջողակ էր ինձ համար:

- Համաշխարհային ֆուտբոլում այսպիսի պրակտիկա է ձևավորվել, որ 10-րդ համարը ավանդաբար պատկանում է թիմի առաջատարին: Այս համարը վերցնելով` Դուք ցանկանու՞մ էիք ցույց տալ, որ կարող եք Ձեզ վրա վերցնել հավելյալ պատասխանատվություն, որը ընկնում է առաջատարների ուսերին:

- Չեմ մտածում, որ առաջատար լինելու ձգտումը ինչ-որ կերպ կապված է համարի հետ: Սպարտակի նման մեծ ակումը չի կարող ունենալ ընդամենը մեկ առաջատար: Անհրաժեշտ է խաղացողների մի խումբ, որը պատասխանատու պահին կկարողանա իր հետևին տանել խաղընկերներին:

- Սպարտակի տակտիկական սխեմայի փոփոխությունը ինչ-որ կերպով ազդեցություն է ունեցել խաղադաշտում Ձեր գործողությունների վրա: Ինչպե՞ս է տեղի է ունենում 4-3-3 մոդելին հարմարեցումը :

- Անցած խաղաշրջանի ժամանակ նման սխեմայով, իսկ փոփոխությունները վերաբերվում են գլխավոր առումով կիսապաշտպանների դիրքերին և գործողություններին: Այդ պատճառով առաջ քաշված միակ հարձակվողի գործողությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:

-Այնուամենայնիվ եթե համեմատենք անցած խաղաշրջանի հետ, Դուք «Կրասնոդարի» և «Սպարտակի» կազմում  գլխավորապես գոլերի հեղինակ էիք դառնում տուգանային հրապարակի սահմաններից, իսկ այժմ մեկ գոլը խփել եք տասնմեկ մետրանոցից, իսկ մյուսը հեռու տարածությունից հարվածով: Կարելի է արդյո՞ք սրանից ինչ-որ հետևություն անել:

- Մտածում եմ, որ դա ուղղակի համընկել է: Կենտրոնական հարձակվողի գլխավոր առաջադրանքը քո բախտը որոնել առաջին հերթին հակառակորդի տուգանայինում: Հուսով եմ շատ գոլերի հեղինակ կդառնամ խաղից և տուգանային հրապարակից: Չնայած յուրաքանյուր գոլ նույն կերպով է գնահատվում:

- Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ պատիվ եք համարում հանդես գալ Սպարտակի կազմում, որը բազմաթիվ մրցանակներ և երկրպագուների ահռելի բանակ ունի: Կարո՞ղ եք պատկերացնել մի այնպիսի դեպք, որ կհամբուրեք ակումբի խորհրդանիշը:

- Շատ հնարավոր է, որ դա տեղի կունենա խաղի ժամանակ հուզմունքների ազդեցության տակ: Ասենք ինչ-որ կարևոր հաղթանակից կամ վճռորոշ գոլի հեղինակ դառնալուց հետո: Ամոթ չեմ համարում, երբ խաղացողները համբուրում են ակումբի խորհրդանիշը:

- Ձեր կարճ հարցազրոյցը անգլերենով Սպարտակ Կուբան խաղի ընդմիջումին համացանցում քննարկումների առիթ է դարձել: Շատերը անգամ շփոթմունքի մեջ էին` նշելով, որ Դուք բավական լավ եք տիրապետում ռուսերենին: Արդյոք դա այդպե՞ս է:

- Գտնում եմ, որ ռուսերենի իմ գիտելիքները բավարար չեն լրագրողներին հարցերին պատասխանելու համար: Անհանգստանում եմ, որ կարող եմ ճիշտ չարտահայտվել, ինչից երկրպագուները սխալ եզրակացություններ կկատարեն:

- Որոշ ֆուտբոլիստներ հատուկ նշանակություն են տալիս մարզիչների հետ անհատական զրույցներից, արդյո՞ք այսպիսի բան կա Սպարտակում:

- Ինչ է նշանակում անհատական զրույց: Մարզումների ժամանակ մենք Վալերի Կարպինի հետ քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են խաղին և խաղադաշտում մեր գործողություններին: Հավելյալ զրույցների կարիք չի առաջանում: Սակայն եթե ինչ-որ մեկը որոշակի խնդիրներ կամ հարցեր, ապա նա կարող է խնդրել գլխավոր մարզիչից իրեն հատկացնել ժամանակ: Կարպինը չի մերժում:

-Սպարտակը գլխավորում է մրցաշրջանը երեք տուրից հետո: Անվանեք երեք կարևոր գործոն, որը կարող է թիմին պահել առաջատար դիրքերում մինչ մրցաշրջանի ավարտը:

- Առաջինը Սպարտակին դասով զիջող ակումբների հետ խաղերում հասնել մաքսիմալ արդյունքների: Իդեալական կլինի 100%-ով միավորներ վերցնել աղյուսակի երկրորդ կեսից ակումբներից : Եվս մեկ կարոևր հանգամանք է հաջողությունների նբկատմամբ հավատը: Ամբողջ ակումբը պետք է հավատա, որ նա կարող է հասնել իր առջև դրած նպատակին: Եվ վերջապես հաջողության որոշակի չափաքանակ, առանց որի մեծ ֆուտբոլում հնարավոր չէ հասնել որևէ նշանակալից հաղթանակի:


- Սպարտակ Ձեր տեղափոխումը նաև հաջողակ մարքեթինգային քայլ էր համարվում երկրպագուների ցուցակը Մոսկվայի շրջանում ապրող հայերով համալրելու համար: Ինչպե՞ս եք գտնում Սպարտակի երկրպագուների թիվը ավելացել է այս ընթացքում:

-Չեմ կարող ասել հստակ թվեր, սակայն բազմաթիվ մարդկանց գիտեմ, ովքեր նախկինում չէին երկրպագում Սպարտակին, սակայն այժմ ակումբի կողմից են և ջանում են բաց չթողնել նրա մասնակցությամբ խաղերը: